Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 77 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 9722-ի:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 671 948 դեպք է գրանցվել, 512 969 վարակակիր ապաքինվել է:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: