Վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ. ՀՀ ոստիկանություն


Վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ. ՀՀ ոստիկանություն
Դեկտեմբեր 9 20:12 2020

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն` վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ: