Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 584 նոր դեպք. մահացել է 30 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 584 նոր դեպք. մահացել է 30 մարդ
Դեկտեմբեր 8 11:04 2020

Հայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 584 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142928 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 532527 վերջին մեկ օրում` 2302 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 20812 պացիենտ. մեկ օրում նվազել է 944-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 119147  անձ` վերջին մեկ օրում 1498 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է: