Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու՝ COVID-19-ի թեստի կեղծ արդյունքներ վաճառելու համար, հայտնում է AFP-ը:
Զիմբաբվեն սկսել է բացել իր սահմանները, զբոսաշրջիկները 48 ժամվա ընթացքում պետք է տրամադրեն վկայականներ, որոնք հաստատում են, որ իրենք վարակված չեն COVID-19-ով:
Կասկածյալները ձերբակալվել են Չիրունդուի հյուսիսային սահմանային անցակետում՝ հարեւան Զամբիայի դարպասների մոտ, ասել է ոստիկանության ներկայացուցիչ Պոլ Նյատին:
Նրա խոսքով՝ նրանց մոտ եղել են «COVID-19-ի կեղծ վկայականներ»՝ չնայած բժշկական որակավորման բացակայությանը, հայտնաբերվել են նաեւ վկայականների ավելի քան 330 ձեւաթղթեր, թեստի հավաքածուներ եւ ասեղների տուփ:
Զիմբաբվեցիները հաճախ են այցելում հարեւան երկրներ՝ սնունդ, հագուստ եւ այլ անհրաժեշտ իրեր գնելու:
Սակայն առանց այդ էլ խեղված տնտեսությունը, որը սրվել է COVID-19-ի բռնկմամբ, հանգեցրել է նրան, որ ճանապարհորդել ցանկացող քչերը կարող են իրենց թույլ տալ վճարել COVID-19-ի իսկական թեստերի համար, որոնք իրականացվում են հիմնականում մասնավոր բժշկական հաստատություններում եւ արժեն մինչեւ 80 դոլար: