Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում


Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում
Դեկտեմբեր 8 00:47 2020

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները.

«Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլոր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ և չարաշահումով իրականացնելը, ինչը դրսևորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը: Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ»: