Ուկրաինայում տեղի են ունեցել Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ


Ուկրաինայում տեղի են ունեցել Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ
Դեկտեմբեր 7 22:49 2020

Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում և մատուռներում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններ:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Կիեւի Սրբոց Նահատակաց վանքում աղոթքը վարել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:

Պատարագին ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության եւ Կիևի հայ համայնքի ներկայացուցիչներ: