Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի սահմանած անմարդկային պատժամիջոցների պատճառով խափանվել են Իրանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վաճառքի շուրջ ֆինանսական գործարքները:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» գործակալությունը, մինչդեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը պետք է պաշտոնապես տեղի ունենա Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով, Իրանը խոչընդոտների է հանդիպել ամեն անգամ, երբ փորձել է գումարային փոխանցում անել պատվաստանյութ գնելու համար:
Դրա պատճառը, բանկի կառավարչի խոսքով, «ԱՄՆ կառավարության անմարդկային պատժամիջոցներն են և ԱՄՆ ֆիննախարարության արտաքին ակտիվների գնահատման գրասենյակի թույլտվության անհրաժեշտությունը»:
Հեմմաթին նշել է նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամն անգամ չի համարձակվում դիտարկել վարկի մասին Իրանի դիմումը՝ գտնվելով ԱՄՆ-ի ճնշումների և սպառնալինքների տակ: