Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով, նա արդարանում է, որ իր վրայից մաքրի դավաճանի պիտակը. Արփինե Հովհաննիսյան


Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով, նա արդարանում է, որ իր վրայից մաքրի դավաճանի պիտակը. Արփինե Հովհաննիսյան
Դեկտեմբեր 6 00:01 2020

Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով, նա արդարանում է, որ իր վրայից մաքրի ԴԱՎԱՃԱՆԻ պիտակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրելէ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Փաստենք՝
Նիկոլն ինքն իրեն հիմա ավելի քիչ է պաշտպանում, քան օտար պետության գործակալները, որոնք փրփուրը բերանին մաղձ են ժայթքում աջ ու ձախ։ (վախը կատաղեցնում է նաեւ)
Նա իրեն անգամ ավելի քիչ է պաշտպանում քան ֆեյքերի ֆաբրիկան տիրություն անող նախկին ու ներկա աղբը։
Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով։ Նա արդարանում է, որ իր վրայից մաքրի ԴԱՎԱՃԱՆԻ պիտակը։ Ուզում եք իրեն ասեք ձախողակ, ապիկար, անգրագետ, հոգեկան անհավասարակշիռ ու հազար ու մի բան։ Չի նեղվի։ Նա գիտի, որ մնալու շանս չունի։ Նա հիմա զուտ պատմության համար խնդիր է լուծում։ Նա համաձայն է մնալ պատմության մեջ որպես պարտության սիմվոլ, ձախողված, դժգույն, բայց չի ուզում մնալ որպես դավաճան։ Նա հիմա օգտագործում է իր պաշտոնը այս խնդիրը լուծելու համար։ Չի լինի։ Չի ստացվի»։