Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին Անգլիայի Յորք քաղաքում գործարար Նիկ Գանելը սրտաճմլիկ նամակ է գրել եւ ինքնասպան եղել, հաղորդում է Daily Mail-ը:
«Կորոնավիրուսը ոչնչացրեց ինձ»,-գրել է 55-ամյա գործարարը:
Պարբերականի հաղորդմամբ՝ կարանտինը կործանել է նրա բիզնեսը, որը նա ղեկավարել է գրեթե 30 տարի: Արդյունքում տղամարդը սկսել է տառապել անհանգստությունից եւ քնի հետ կապված խնդիրներից:
Նրա օգնականի խոսքով՝ հունիսի 30-ին տղամարդը գրություն է թողել իր հարազատներին, որում ափսոսանք է հայտնել եւ ներողություն խնդրել:
6 օր որոնելուց հետո նրա մարմինը գտել են Յորքից ոչ հեռու գտնվող գետից 150 մետր հեռավորության վրա: