Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 28 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 28 մարդ
Դեկտեմբեր 4 11:19 2020

Հայաստանում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 522843 վերջին մեկ օրում` 3398 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21842 պացիենտ. մեկ օրում նվազել է 606-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 114990 անձ` վերջին մեկ օրում 1762 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2277 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է: