Իշխանափոխություն Արցախում․ Բալասանյանը՝ նախագա՞հ


Իշխանափոխություն Արցախում․ Բալասանյանը՝ նախագա՞հ
Դեկտեմբեր 2 22:31 2020

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու որոշումը ինչպես և սպասելի էր արժանացավ խիստ քննադատության։ Անհասկանալի էր Բալասանյանի՝ Արայիկ Հարությունյանի առաջարկությունը ընդունելը։ Վիտալի Բալասանյանը երեկ երկար տեքստ էր գրել, նշելով, որ բոլոր օղակները պետք է փոխվեն, և դիմել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ասելով՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին: Ծառայում եմ հայրենիքիս:

Բալասանյանի՝ Արցախի հողերը հանձնած ղեկավարի առաջարկությունը ընդունելը պարզվում է ունի իր պատճառները։ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հրաժարական է ներկայացնելու նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որի արդյունքում իշխանությունն անցնելու է Բալասանյանին։  Արցախում ըստ էության սկիզբ է դրվում իշխանափոխության։

 



loading...