Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու. քաղաքապետի մամուլի խոսնակ


Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու. քաղաքապետի մամուլի խոսնակ
Դեկտեմբեր 2 18:10 2020

Երեւանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաեւ, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:

Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով:

Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետեւանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: