Հանդիպում «դրայվոտ» նախարարի հետ. իմքայլականները տպավորված են. «Ժողովուրդ»


Հանդիպում «դրայվոտ» նախարարի հետ. իմքայլականները տպավորված են. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 2 09:12 2020

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը նախաձեռնել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ:

«Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ տարբեր հարցերի միջոցով նորանշանակ նախարարներից պարզել, թե վերջիններս ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը պատերազմից հետո այս ծանր իրավիճակում:

Մեր տեղեկություններով՝ իմքայլականները նախարար Քերոբյանին նախ հարցեր են ուղ­ղել, թե ինչպես է վերջինս պատկերացնում բիզնես ոլորտում հարցերի լուծումները, ներդրումների հարցը Հայաստանում, ինչպես նաև էկոնոմիկայում առկա խնդիրների լուծումը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քերոբյանից իմքայլականները լավ տպավորություն են ստացել, անգամ միմյանց ասել են, թե «դրայվոտ» նախարար էր երևում, ու, կարելի է ասել, մեծ հույսեր են կապում բիզնեսմեն Քերոբյանի հետ:

Հիշեցնենք, որ դեռևս նոյմեբերի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար: Նշենք, որ նոյմբերի 23-ին էկոնոմիակիայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...