«Երբ որ վարչապետ է դառել Նիկոլ Փաշինյանը, ես նկատել եմ մի տարօրինակ բան՝ ինքն ատելությամբ է լցված հայության նկատմամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում, ասել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանը հիշեց, թե ինչպես է Ն․ Փաշինյանը Ղազախստան, ԱՄՆ, Իրան, Վատիկան այցելությունների ընթացքում վատաբանել հայ ժողովրդին՝ նրան անվանելով «անբան», «լրտես», սևացնելով անգամ հայ գիտնականներին
«Ինչո՞վ է բացատրվում այդ հայատյացությունը, որը ոչ միայն ներքին պառակտում է ստեղծում, այլև փոխում է հայության իմիջն աշխարհով մեկ։ Այն, որ այդ կերպարի մեջ կա հայատյացություն և դա համընկնում է ադրբեջանական, թուրքական քաղաքականության հետ, ես պատասխանատու ձևով հայտարարում եմ»,- ասել է իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։