«Վաղվանից որոշակի հոսքով արձակուրդ կտրվի Արցախում գտնվող ժամկետային զինծառայողներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը՝ նշելով, որ տասնօրյա արձակուրդի փոխարեն կտրվի յոթնօրյա արձակուրդ, որպեսզի մյուս զինծառայողների արձակուրդի հերթն ավելի շուտ հասնի:
Լուսինե Հարոյանի խոսքով՝ ծնողներն այս պահին վարչապետի հետ հանդիպման անհրաժեշտություն չեն տեսնում, պարզապես ամեն օր հավաքվում են անելիքները կոորդինացնելու նպատակով:










