Բժիշկը հայտնել է կորոնավիրուսից հետո վերականգնման արդյունավետ միջոց


Բժիշկը հայտնել է կորոնավիրուսից հետո վերականգնման արդյունավետ միջոց
Նոյեմբեր 29 15:23 2020

Այն մարդը, որը հիվանդ է եղել կորոնավիրուսի ծանր տարբերակով, կարող է վերականգնել թոքերը հատուկ մերսման միջոցով, ռադիո Sputik-ին ասել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, նյարդաբան-վերտեբրոլոգ, մանուալ թերապևտ, ռեֆլեքսոթերապևտ Անդրեյ Կաբիչկինը:

Մերսման հատուկ տեսակները, առաջին հերթին, օգնում են բարձրացնել արյան մեջ թթվածնի տոկոսը: Դա շատ կարևոր է կորոնավիրուս տարած հիվանդների վերականգնման գործում, ասում է Անդրեյ Կաբիչկինը:

Նրա խոսքով՝ մերսումը խթանում է օրգանիզմի լիմֆոդրենաժային գործառույթը և բրոնխների էպիթելիայի աշխատանքը, ինչը շատ կարևոր է COVID-19- ից հետո վերականգնվելու համար:

«Գոյություն ունեն մերսման հատուկ տեսակներ, որոնք նախատեսված են այս հատուկ ժամանակակից վարակով հիվանդների վերականգնման համար: Սա լավ արդյունք է ունենում: Առաջին հերթին արյան մեջ թթվածնի տոկոսն ավելանում է, մերսումից հետո արյունը սկսում է շրջանառվել ավելի ինտենսիվ և տանում է թթվածինը, որով արյունը հարստանում է թոքերում, ամբողջ օրգանիզմով», – պարզաբանել է բժիշկը:

Նա շեշտել է, որ մերսումը պետք է ընտրվի անհատապես՝ կախված թոքերի վնասման աստիճանից, և զուգորդվի այլ տեսակի թերապիաների հետ: Միասնաբար այդ միջոցներն ավելի արդյունավետ են գործում:

«Հելիում-թթվածնի ինհալացիաները մերսման և բուժիչ մարզանքի հետ հիանալի արդյունք են տալիս արտաքին շնչառության գործառույթները վերականգնելու, օրգանիզմում թթվածնի տոկոսը վերականգնելու համար», – ասել է Անդրեյ Կաբիչկինը:

Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ մերսում ու ֆիզիոպրոցեդուրաներ չի կարելի անել առանց մասնագետի նշանակման, ընդգծել է բժիշկը: