Աֆղանստանում առևանգել են Կարմիր խաչի աշխատակցին


Աֆղանստանում առևանգել են Կարմիր խաչի աշխատակցին
Նոյեմբեր 29 13:13 2020

Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային կոմիտեի աշխատակիցն առևանգվել է Աֆղանստանում: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Վարդակ նահանգում՝ երկրի կենտրոնական հատվածում: Առայժմ երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը: Բանակցություններ են տարվում նրան ազատ արձակելու համար: