Փարիզում ցուցարարները կրպակներ են այրում և քարեր նետում ուժայինների վրա․ 37 իրավապահ է տուժել


Փարիզում ցուցարարները կրպակներ են այրում և քարեր նետում ուժայինների վրա․ 37 իրավապահ է տուժել
Նոյեմբեր 28 22:51 2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փարիզում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարները հանդես են գալիս «գլոբալ անվտանգության» մասին նոր օրենքի դեմ, որն արգելում է լուսանկարել և տեսանկարահանել ոստիկաններին:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ ցուցարարները կրպակներ են այրում, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանների ապակիները կոտրում, ուժայինների վրա քարեր և շշեր նետում: Բացի այդ, մի խումբ ցուցարարներ փորձել են հրկիզել Ֆրանսիայի բանկի շենքի պատուհանները։

Իրավապահներն, իրենց հերթին, ակցիայի մասնակիցների դեմ սկսել են արցունքաբեր գազ կիրառել։

Նախնական տվյալներով ՝ Փարիզի փողոցներ է դուրս եկել շուրջ 50 հազար մարդ։

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ 37 իրավապահ է տուժել, 9 մարդ ձերբակալվել է։



loading...