Ֆրանսիան եւ ՄԱԿ-ը համաժողով կանցկացնեն Բեյրութին օգնություն ցուցաբերելու հարցով


Ֆրանսիան եւ ՄԱԿ-ը համաժողով կանցկացնեն Բեյրութին օգնություն ցուցաբերելու հարցով
Նոյեմբեր 28 00:01 2020

Հաջորդ շաբաթ Ֆրանսիան եւ ՄԱԿ-ը նոր համաժողով կանցկացնեն օգոստոսին նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո Բեյրութին օգնելու հարցով` Լիբանանում քաղաքական փակուղու եւ տնտեսական ճգնաժամի սրման ֆոնին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համանախագներ կլինեն դեկտեմբերի 2-ին անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ, որին կմասնակցեն նաեւ լիբանանյան ՀԿ-ներ եւ այլ կազմակերպություններ:

Պայթյունից գրեթե չորս ամիս անց, որը Լիբանանի կառավարության հրաժարականի պատճառ դարձավ, առաջնորդները դեռ փորձում են նոր կառավարություն ձեւավորել` շարունակական քաղաքական տարաձայնությունների ֆոնին: Լիբանանի բանակը փոքր օգնություն է առաջարկել Բեյրութի վերակառուցման համար, սակայն երկրի տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի է սրվել:

Ռմբակոծությունից հետո Մակրոնը երկու անգամ այցելել է Բեյրութ եւ խոստացել է օգնել Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատի վերակառուցմանը: Սակայն նրա նախաձեռնությունն ու ճանապարհային քարտեզը նոր կառավարության համար, որը անհապաղ բարեփոխումներ կիրականացնի, ոչնչի չհանգեցրին Լիբանանի քաղաքական կաթվածի ֆոնին, իսկ միլիարդավոր դոլարների միջազգային օգնությունն արգելափակված է մնում:

Հզոր պայթյունի արդյունքում շուրջ 200 մարդ էր զոհվել, ավելի քան 6000-ը վիրավորվել էր: Լիբանանի մայրաքաղաքի մի մասը ոչնչացվել է: