Ըստ պայմանագրի՝ Բերձորը պիտի մնա հայկական, եթե ինչ-որ բան փոխվել է, ուրեմն պետք է պատկան մարմիններին հարցնել. Բաբայան


Ըստ պայմանագրի՝ Բերձորը պիտի մնա հայկական, եթե ինչ-որ բան փոխվել է, ուրեմն պետք է պատկան մարմիններին հարցնել. Բաբայան
Նոյեմբեր 27 16:26 2020

Ըստ պայմանագրի՝ Բերձորն, իհարկե, կմնա հայկական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Բերձորը նոյեմբերի 30-ից անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Այդ պայմանագրում գրած է, որ Բերձորը հայկական է։ Մենք պետք է այնպես անենք, որ շահարկումների, պրովոկացիաների չենթարկվենք։ Ես հասկանում եմ, որ իրավիճակն այնտեղ սրվել էր։ Պայմանագիրը բաց է, կարող եք դուք էլ տեսնել, որ Բերձորն Ադրբեջանի կազմում լինելու մասին նշված չէ»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, որ բնակիչների շրջանում, այնուամենայնիվ, կան խոսակցություններ, եւ, որ նրանց մոտ «ճամպրուկային տրամադրություն է», Բաբայանն արձագանքեց. «Հարցրեք ԱԳ նախարարին, եթե ինչ-որ բան է փոխվել, ուրեմն պիտի ճշտեք Արտաքին գործերի ախարարությունից՝ արդյոք դա շահարկո՞ւմ է, թե՞այլ խնդիր կա։ Այո, պայմանագիրը սարսափելի է, ծանր է. որեւէ մեկը չի կարող ասել՝ դա սարսափելի չէ։ Սա ամենամեծ հարվածն էր մեր ողջ պատմության մեջ, բայց Բերձորի մասին նման կետ անգամ չկա։ Եթե ինչ-որ բան փոխվել է, ուրեմն պետք է պատկան մարմիններին հարցնել՝ ինչո՞ւ են նման զարգացումներ տեղի ունենում»։

Նշենք, որ դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չկա Բերձորի վերահսկողության մասին, բնակիչների շրջանում էլ անհանգստությունը շարունակվում է։



loading...