Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հրետակոծության հետեւանքով 60 տուն է վնասվել


Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հրետակոծության հետեւանքով 60 տուն է վնասվել
Նոյեմբեր 27 00:24 2020

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում թշնամու հրետակոծության հետեւանքով ընդհանուր առմամբ 60 տուն է վնասվել։ Ցավոք, գյուղում նաեւ մարդկային կորուստներ են եղել, թշնամու ագրեսիայի հետեւանքով մահացել է Կամո Գեւորգյանի փեսան, իսկ եղբոր աղջիկն էլ վիրավորում է ստացել։

Նունուֆար Արզումանյանը, որի տանը բազմաթիվ վնասներ են հասցվել, ծնված օրվանից այստեղ է ապրում, ասում է՝ պատերազմի օրերին էլ ոչ մի տեղ չի գնացել։ Հիմա էլ չի պատրաստվում լքել գյուղը, ընդգծում է՝ թեկուզ վախենալով, բայց մեկ է՝ հայրենի գյուղը չեն լքելու։

«Իմ ծննդավայրն է, իմ օջախն է, միշտ էլ էստեղ ենք մնալու։ Երեք երեխա ունեմ, երեքն էլ այս գյուղում են»,- ասում է նա։

Գյուղում կրած վնասների կարիքների գնահատում է արվում։ Հրետակոծության հետեւանքով սատկել են նաեւ տարբեր կենդանիներ։