Երեւանի քաղաքապետարանը 500 խմ փայտանյութ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին


Երեւանի քաղաքապետարանը 500 խմ փայտանյութ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին
Նոյեմբեր 24 12:01 2020

Սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար 500 խորանարդ մետր փայտանյութ կտրամադրվի, որը ձեւավորվել է չորացած ճյուղերը կտրելուց հետո: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ:

Շահառուների ցուցակը, չափանիշները, ինչպես նաեւ ստացված փայտանյութի ծավալը սահմանվելու են Երեւանի քաղաքապետի որոշմամբ: