Մայիսի 22-ին իր ծննդյան օրն է նշում ֆրանսահայ շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ազնավուրը դարձավ 93 տարեկան:
Շանսոնյեի անկեղծ խոստովանությամբ՝ ինքն արդեն 43 տարի է` չի նշում ծննդյան օրը:
«Ես դադարեցի նշել ծննդյանս օրը, երբ լրացավ 50 տարիս: Ես ասել եմ ընկերներիս, որ հաջորդ անգամ ծննդյան օրս կնշեմ, երբ լրանա 100-ամյակս»,- ասել էր Ազնավուրը:
Առանձնացրել ենք Ազնավուրի մանկության, երիտասարդության տարիների բացառիկ լուսանկարները: