Այս ռազմական դրությունը դավաճան իշխանությունների գոյությունը երկարաձգելու համար է, բայց մարդիկ չեն լռելու, ես չեմ լռելու. Նարեկ Մալյան (տեսանյութ)


Այս ռազմական դրությունը դավաճան իշխանությունների գոյությունը երկարաձգելու համար է, բայց մարդիկ չեն լռելու, ես չեմ լռելու. Նարեկ Մալյան (տեսանյութ)
Նոյեմբեր 21 19:51 2020

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «ՎԵՏՕ» -ի ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալությունն ու նրան ազատ արձակել:

Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո Tert.am-ի հետ զրույցում Նարեկ Մալյանն ասաց, որ ոստիկանությունում արձանագրության մեջ գրել է, որ հիմա էլ իշխանությունը վախենում է ժողովրդի ցասումից.«Ես գրեցի, որ դավաճան և թուրքի կոշիկներ  լիզած իշխանությունը հիմա էլ սարսափում է ժողովրդի ցասումից, նման մոտեցում ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել,իսկ մեզ ձերբակալել էին մի հոդվածով, որով ձերբակալություն, կալանք նախատեսված չէ: Այսինքն, ակնհայտ է, որ խնդիրը ակտիվ մարդկանց, մարդկանց, ովքեր դավաճանությանը, հող հանձնելուն, անմեղ երեխաների կյանքերը զոհելուն, տիկին Աննայի, գլխավոր շտաբի էդ տվայտանքներին դեմ են ու չեն լռելու, մարդիկ չեն լռելու, ես չեմ լռելու»:

Անդրադառնալով ռազմական դրության պայմաններում ակցիաների անցկացմանը, Նարեկ Մալյանն ասաց, որ նախ պարզ չէ, թե այս ռազմական դրությունն ինչքան է տևելու.«Այս ռազմական դրությունը դավաճան իշխանությունների  իշխանությունը երկարաձգելու, մեկ օր ևս այդ աթոռից կպած լինելու, մեկ օր ևս սև խավիրա ուտելու, աթոռի պայքարն է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա, մեր ազգի ու պետության վրա, որ նման թուլամորթին, նման դավաճանին մենք հանդուրժում ենք որպես մեր ղեկավար»,-ասաց Մալյանը: 



loading...