«Իմ կարծիքով՝ Պուտինն այդ հայտարարությամբ հասկացրեց, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂ անկախությունը». ռուս փորձագետը պատմել է ՌԴ նախագահի՝ Հայաստանին հղած «դրական ազդակի» մասին


«Իմ կարծիքով՝ Պուտինն այդ հայտարարությամբ հասկացրեց, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂ անկախությունը». ռուս փորձագետը պատմել է ՌԴ նախագահի՝ Հայաստանին հղած «դրական ազդակի» մասին
Նոյեմբեր 21 18:39 2020

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Միխայիլ Ռոշչինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին:

Պրոֆեսորը Свободная пресса-ի հետ զրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությանը։

Պատասխանելով ներկա իրավիճակում ԼՂ անկախության ճանաչման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Ռոշչինը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ-ն զուր ԼՂՀ-ն որպես անկախ պետություն չի ճանաչել՝ այդ կերպ հուշելով, թե ինչ գործողություններ է հարկավոր ձեռնարկել։

«Նախագահը վերջերս իր հարցազրույցում նշել է, որ Հայաստանն իզուր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն։ Իմ կարծիքով՝ այդ հայտարարությամբ Պուտինը հասկացրեց, որ դա անհրաժեշտ է անել։ Եվ սա այն դրական ազդակն է, որը Պուտինը հղեց Հայաստանին», - նշել է փորձագետը։



loading...