«Զոհերի մեծ մասը եղել են որովայնի վիրավորումից. ինչո՞ւ կասկա ու բռոնի ժիլետ չտվեցիր էդ տղերքին». բժիշկ


«Զոհերի մեծ մասը եղել են որովայնի վիրավորումից. ինչո՞ւ կասկա ու բռոնի ժիլետ չտվեցիր էդ տղերքին». բժիշկ
Նոյեմբեր 21 17:15 2020

Ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանն այսօր ընդդմիադիր ուժերի հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում և բուժել վիրավոր զինծառայողներին:

«Առաջին օրերին վիրավորներ էին գալիս միայն վերին և ստորին վերջույթների վնասումներով, ինչո՞ւ, որովհետև մեր զորքը կանոնավոր կռվում էր և զինվորները կասկա ունեին ու բռոնի ժիլետ: Բերեցին էդ խեղճ ՄՈԲ-ի տղերքին ու սկսվեց էդ կոտորածը: 28 հազար դրամ արժի էդ ժիլետն ու կասկեն: Բոլոր տղերքը գալիս էին արդեն կրծքավանդակի ծանրագույն վիրավորումներով: Մեր զոհերի մեծ մասը եղել են որովայնի և կրծքավանդակի վիրավորումներով: Մեղադրանք եմ առաջդրում քեզ. ինչո՞ւ կասկա ու բռոնի ժիլետ չտվեցիր էդ տղերքին»,- ասաց բժիշկը: