Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, բայց վիճակը դեռևս մտահոգիչ է.3-րդ նախագահի գրասենյակ


Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, բայց վիճակը դեռևս մտահոգիչ է.3-րդ նախագահի գրասենյակ
Նոյեմբեր 18 12:22 2020

Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:

«Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում: