Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1221 նոր դեպք. մահացել է 34 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1221 նոր դեպք. մահացել է 34 մարդ
Նոյեմբեր 10 11:06 2020

Հայաստանում նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1221 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 108687 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 444224 վերջին մեկ օրում` 3050 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 39831 պացիենտ. մեկ օրում նվազել է 738-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 66835 անձ` վերջին մեկ օրում 1925 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1609 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 412 է: