Անհայտ անձիք հարձակում են գործել «Ազատություն» ռադիոյականի գրասենյակի վրա․ «Մեդիա պաշտպան»


Անհայտ անձիք հարձակում են գործել «Ազատություն» ռադիոյականի գրասենյակի վրա․ «Մեդիա պաշտպան»
Նոյեմբեր 10 09:08 2020

Անհայտ անձիք հարձակում են գործել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը և անընդունելի է որակում նման դրսևորումները։ 

Խուլիգանական արարքը պետք է դատապարտվի։ Ոստիկանությանը կոչ ենք անում հայտնաբերել գրասենյակի վրա հարձակում գործած անձանց և օրենքի ողջ խստությամբ պատժի ենթարկել։

Խոսքի ազատության և լրատվականների դեմ նման քայլերը՝ անկախ լրատվամիջոցի ընտրած հետագծից, պետք է բացառվեն։ Հնարավոր չէ հասնել նմանատիպ արարքների վերացմանը, եթե գործեն երկակի ստանդարտներ։