Քաղաքացիները ԱԺ–ում են, պահանջում են հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Նշենք, որ այսօր քաղաքացիները փակել էին նաև Բաղրամյան պողոտան և ներխուժել էին Կառավարության շենք, նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- գրել էր վարչապետը։










