Դիմակներ կրող պացիենտների մոտ COVID-19-ն ունի ավելի թեթեւ ընթացք. մասնագետ


Դիմակներ կրող պացիենտների մոտ COVID-19-ն ունի ավելի թեթեւ ընթացք. մասնագետ
Նոյեմբեր 8 21:28 2020

COVID-19 կորոնավիրուսային վարակն ընթանում է ավելի թեթեւ ձեւով պացիենտնրի մոտ, որոնք վարակման ժամանակ եղել են բժշկական դիմակով: Այդ մասին EFE տեղեկատվական գործակալությանը հայտնել է վարակիչ հիվանդությունների գծով մասնագետ, Լա Ռիոխայի Միջազգային համալսարանի բժշկական կենտրոնի տնօրեն Վինսենտե Սորիանոն:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են COVID-19-ի բռնկման տվյալները, որոնք գրանցվել են Մադրիդում համավարակի առաջին ալիքի ժամանակ: Բացի այդ, ուսումնասիրվեր է կուսանոցը, որտեղ վարակվել էր 25 միանձնուհի: Չնայած բնակիչների կեսը 65 տարեկանից բարձր էր՝ ոչ մեկը կարիք չուներ հոսպիտալացման: Մասնագետի խոսքով՝ դա կապված է անվտանգության կանոնները պահպանելու, այդ թվում՝ դիմակ կրելու հետ:

Մասնագետները նաեւ ուսումնասիրել են այլ դեպքեր. 10 մարդու հանդիպում, որոնք անցկացրել են երեք ժամ բաց տարածության մեջ առանց դիմակի եւ հեռավորությունը պահպանելու: Ամբողջ ընկերախումբը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ չորս մարդ հոսպիտալացվել էր:

«Դա խոսում է այն մասին, որ կորոնավիրուսի ցածր կոնցենտրացիայի ազդեցությունը կարող է հանգեցնել վարակման, սակայն ախտանշանները կարող են պակաս լուրջ լինել»,-ասել է փորձագետը:

Վինսենտե Սորիանոյի կարծիքով՝ դիմակ կրելը կարող է պաշտպանել մարդուն COVID-19-ի ծանր ձեւերից: