Քաղաքացիները ծաղկեպսակ ու դագաղ են տարել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ


Քաղաքացիները ծաղկեպսակ ու դագաղ են տարել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Նոյեմբեր 3 11:50 2020

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները ակցիա են իրականացրել. նրանք խորհրդֆանշական թաղում են կազմակերպել, ծաղկեպսակ ու դագաղ են բերել ու տեղադրել շենքի մոտ: Ծաղկեպսակի վրա գրված է. «Հայ հասարակությունից ՄԱԿ-ի հիշատակին»:

Ակցիայի մասնակիցները խունկ են ծխել, հնչել է սգո երաժշտություն:

Այս ակցիայով քաղաքացիենրն իրենց բողոքն են հայտնել, որ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայից հետո ՄԱԿ-ը որեւէ հստակ քայլ չի արել կանխելու այդ ագրեսիան: