Հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել. Գայանե Աբրահամյան


Հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ տարիներ առաջ էր գերեվարվել ու սպանվել. Գայանե Աբրահամյան
Նոյեմբեր 3 11:45 2020

Ասկերանի գյուղերից մեկն է, հեռվում կանգնած այն կնոջ որդին տարիներ առաջ էր գերեւարվել ու սպանվել, առանձնացած կանգնած էր, գրեթե չէր խոսում, անվերջ լացում էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

«Երբ մոտեցա, փորձեցի մխիթարանքի խոսքեր գտնել` ասաց. ես իմ տղու համար չեմ լացում, էս ջահել մայրերի համար եմ մտածում, իրանք էդ ցավին չեն դիմանա...

Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել, երբեք էլ մեզ չեն կարեկցել, մենակ են թողել, բայց որքան էլ ծանր լինի, մենք այլոց ցավը չենք կարող ուրախությամբ ընդունել, պատերազմի օրերին ամենամեծ մարտահրավերը ՄԱՐԴ մնալն է»,-ընդգծել է պատգամավորը: