Imspex Diagnostics բրիտանական ընկերությունը մշակել է շնչառական թեստ, որը մի քանի վայրկյանում կարող է հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը հիվանդի մոտ: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է BBC-Ուկրաինան:
Մեթոդը փորձարկվել է Էդինբուրգի և Դորտմունդի կլինիկաներում 100 հիվանդների վրա և ցույց տվել հաջող արդյունք: Ստեղծված սարքը վերլուծում է շնչառության նմուշը՝ դրա մեջ փնտրելով անկայուն քիմիական տարրեր, որոնք տալիս են շնչառական հիվանդության տեսակը հասկանալու բանալին:
Թեստը կարողացել է նույնականացնել Covid-19-ն այս տարրերի մեջ: Հետագայում Covid-19-ի առկայությունը հաստատվել է թեստավորման այլ մեթոդներով։
Միևնույն ժամանակ, թեստերը տարբերել են կորոնավիրուսը այլ հիվանդություններից՝ ասթմայից կամ բակտերիալ թոքաբորբից:
Բավարար ֆինանսավորման առկայության դեպքում սարքը պատրաստ կլինի մասսայական արտադրության վեց ամիս հետո, ասել է Imspex Diagnostics-ի ղեկավար Սանտի Դոմինգեսը: