Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան տեղեկացրել է, որ իր աշխատակցի մոտ, որի հետ վերջինս շփվել է, կորոնավիրուս է հաստատվել, ինչով պայմանավորված ինքն ինքնամեկուսացել է։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է վարչապետի հայտարարության մեջ:
«Ցավոք, ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, որի հետ նախօրեին երկարատև շփում եմ ունեցել, թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել: Հետևաբար, ես անցել եմ ինքնամեկուսացման և շարունակում եմ աշխատել այդ ռեժիմում»,- ասվում է հայտարարության մեջ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 40 727-ի: