SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, 61 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։
Նա ավելի քան 7 տարի զբաղեցնում էր համայնքի ղեկավարի պաշտոնը։
Միքայել Ղարաքեշիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանավանի եկեղեցում 02.11.2020 թ. ժամը 15:00-ից, հուղարկավորությունը` մյուս օրը ժամը 13:00 -ին նույն վայրից: