Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն ուրբաթ հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակն «ավարտվում է»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Globo պարբերականին:
Իր խոսքում՝ նախագահը նաև հիշատակել է բրազիլական Սան Պաուլու նահանգի ղեկավար Ժոաու Դորիային, որի հետ ինքը տարաձայնություններ ունի կապված չինական Sinovac ընկերության՝ կորոնավիրուսի պատվաստանյութի հետ:
«Համավարակն ավարտվում է, ես մտածում եմ, որ նա ուզում է շտապ պատվաստել մարդկանց, քանի որ այն ավարտվում է, և նա կասի «ամեն ինչ ավարտվեց շնորհիվ իմ պատվաստանյութի», պա՞րզ է: Վերջին ինչն է մոտենում, իր կառավարումը, դա պարզ է»,- հայտնել է Բոլսոնարուն իր կողմնակիցներին ուղղված խոսքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսային հիվանդությունն ախտորոշվել է 22 282 մարդու մոտ: