Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ,բոլորս պիտի կռվենք.Արարատ Միրզոյան


Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ,բոլորս պիտի կռվենք.Արարատ Միրզոյան
Հոկտեմբեր 27 13:41 2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։
     Էնպես որ պիտի կռվենք։ Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու»։