ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին


ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին
Հոկտեմբեր 27 12:16 2020

Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։

Այս մասին հայտնում են անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։

 

Այսինքն նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։

Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ անել, օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ, եթե չեք կարողանում, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։



loading...