Չնայած ՀՀ ՊՆ կողմից հնչեցված բազմաթիվ նախազգուշացումներին՝ սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն այսօր հրապարակված իրազեկող տեսանյութում։
ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ նման քայլերից և կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս՝ կիրառումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կոչ ենք անում կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)










