Ծիծաղելի կլիներ, եթե իրականությունն այդքան դաժան չլիներ. Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի հայտարարություններից մեկի մասին


Ծիծաղելի կլիներ, եթե իրականությունն այդքան դաժան չլիներ. Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի հայտարարություններից մեկի մասին
Հոկտեմբեր 26 23:36 2020

«Երեք մայրաքաղաքներում փորձեցին հաստատել հրադադար, երեք մայրաքաղաքներից հրադադար չհաստատելու փորձերից հետո շատ հստակ գնահատականներ են հնչել և հասցեական նշել են՝ ով չի ուզում, ով է խախտում», – այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած տեղեկություններին, թե իբր իրենք ցանկանում են դիերի փոխանակում կատարել, բայց հայկական կողմը հրաժարվում է դրանից:

Հիշեցնենք, որ հայկական կողմը մի քանի անգամ է նշել, թե որոնք են Ադրբեջանի՝ այդ քայլից հրաժարվելու պատճառները: Հիմնականում խուսափում են, քանի որ այդ կերպ ակնհայտ կդառնա, որ իրենց կողմից կռվողների մեջ ահաբեկիչներ, գրոհայիններ ու թուրքական հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ կան»:

Հովհաննիսյանը հավելել է, որ Ադրբեջանի այդ հայտարարությունը ծիծաղելի կլիներ, եթե իրականությունը դաժան չլիներ:

 

 



loading...