Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի և Նախիջևանի հետ սահման


Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի և Նախիջևանի հետ սահման
Հոկտեմբեր 26 20:37 2020

Իրանը Մազանդարանի և Գիլյանի հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի հետ սահման։ Թեհրանը դա անում է երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ իր հյուսիս-արևմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա տարրերի (թուրքական ռազմական ուժերի և իսլամիստական գրոհայինների) ներկայությունից: Ինչպես հաղորդել Է երկրի ներկայացուցիչը, Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի:
     Զորքերի տեղափոխումը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններ ակտիվացել է այն բանից հետո, երբ Թուրքիան իր դրոշը կախել է Արցախի գրավյալ շրջաններում։ Դրանով իսկ նախադրյալներ են ստեղծվում Զանգեզուրը գրավելու և Իրանի ու Հայաստանի միջև սահմանը հատելու համար։ Պատասխանը չուշացավ. Նախիջևանի սահմանին ակտիվորեն տեղակայվում են ԻՀՊԿ բրիգադները։



loading...