Իսպանիայում գիշերային պարետային ժամ և արտակարգ դրություն է սահմանվում կորոնվիրուսի պատճառով


Իսպանիայում գիշերային պարետային ժամ և արտակարգ դրություն է սահմանվում կորոնվիրուսի պատճառով
Հոկտեմբեր 25 23:00 2020

Իսպանիան գիշերային պարետային ժամ և արտակարգ դրություն է հայտարարել երկրով մեկ՝ վերահսկելու համար «Քովիդ-19»-ի տարածման նոր ալիքը:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ պարետային ժամը սահմանվում է 23:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Որոշումն ուժի մեջ է մտնում կիրակի օրվանից:

Արտակարգ դրության միջոցառումների շրջանակներում իշխանությունները կարող են նաև արգելել ուղևորությունները նահանգների միջև: Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է այս որոշումը երկարաձգել մինչև 6 ամիս:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 մլն 110 հազարը, իսկ մահացածներինը՝ 34,7 հազարը: Ողջ աշխարհում վարակման ցուցանիշը գերազանցել է 43 մլն-ը, մահացածներինը՝ 1 մլն 157 հազարը: