Ազգային ժողովում նախագահի ելույթից հետո նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը ներկայացրեց այսօրվա նիստի օրակարգը: Նախ ներկայացվեց ՀՀԿ-ի առաջարկը, համաձայն որի՝ հաշվիչ հանձնաժողովում մեկակական անդամ պիտի լինի ՀՅԴ-ից ու «Ելքից», 5 անդամ ՀՀԿ-ից, 2՝ «Ծառուկյան» դաշինքից, իսկ «Ելքից» Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ համաձայն չեն այս առաջարկի հետ:
ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ նախ շնորհավորեց «Ելքի» գործընկերներին, ապա հորդորեց դնել քվարկության 2 առաջարկներն էլ:
«Ելքից» Արտակ Զեյնալյանը նկատեց, որ իրենց կողմից արդյունավետ առաջարկ է արվում, հորդորեց լուրջ վերաբերվել, որովհետև միգուցե ճշնարտությունն է դա, ապա քվեարկվեց, և
ՀՀԿ-ի առաջարկն ընդունվեց:










