Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց հետո կինը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում


Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց հետո կինը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Հոկտեմբեր 23 15:02 2020

ԱՄՆ-ից 46-ամյա Լեսլի Տանյանը երկու ամսում կորոնավիրուսով է վարակվել երկրորդ անգամ։ Երկրորդ վարակումն առաջինից շատ ավելի ծանր է եղել, եւ պացիենտը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես հայտնել է The Mirror պարբերականը, կինն առաջին անգամ հիվանդությունը տարել է գործնականում առանց ախտանիշների։ Նա սխալմամբ կարծել է, թե կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ձեռք բերել։

Սակայն օգոստոսին նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել․ նրա արյան մեջ թթվածնի մակարադակն այնքան արագ էր նվազում, որ նա սկսել է գիտակցությունը կորցնել։

 

Երբ հիվանդանոց է գնացել, բժիշկները հրաժարվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնել, քանի որ ոչ պակաս 2 ամիս առաջ նա COVID-19-ը հաղթահարել էր։ Սակայն ավելի ուշ ախտորոշումն, այնուամենայնիվ, հաստատվել է, եւ Տանյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա 3 շաբաթ պայքարել է ապրելու համար։

Վերակենդանացման բաժանմունքում բուժումից հետո նրան 1 ամսով տեափոխել են հիվանդների խնամքով զբաղվող հաստատություն, քանի որ հիվանդությունը լրջորեն ախտահարել էր նրա թոքերը։

Բուժումից հետո Տանյանի թեստերը երկու անգամ բացասական արդյունք են ունեցել, եւ նա տուն է վերադարձել։ Բժիշկների խոսքով՝ նրան կարելի է համարել իսկապես հաջողակ, քանի որ հիվանդության այդ փուլում հայտնված շատ պացիենտներ մահանում են։

 NEWS.am Medicine