Կորոնավիրուսից մահացած 14 անձանցից ամենաերիտասարդը 57-ամյա տղամարդ է


Կորոնավիրուսից մահացած 14 անձանցից ամենաերիտասարդը 57-ամյա տղամարդ է
Հոկտեմբեր 23 11:21 2020

Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 368053 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Ունենք 489 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է: