Կորոնավիրուսի հետևանքով մահացած 16-ամյա աղջիկն ունեցել է վիրուսի հետ անհամատեղելի հիվանդություն. Նարեկ Զեյնալյան.168.am


Կորոնավիրուսի հետևանքով մահացած 16-ամյա աղջիկն ունեցել է վիրուսի հետ անհամատեղելի հիվանդություն. Նարեկ Զեյնալյան.168.am
Հոկտեմբեր 21 15:22 2020

ԱԺ «Իմ քայլը» քայլը խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած 16-ամյա աղջիկն ունեցել է գլխուղեղի ուռուցք, ենթարկվել է ծանր վիրահատության:

«Ըստ էության, կորոնավիրուսի առկայության պայմաններում կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ է ստեղծվել»,- նշեց նա:

 

Նա նաև ընդգծեց, որ չպետք է ենթադրություններ անել, թե երբ կավարտվի կորոնավիրուսի վարակը, քանի որ վիրուսը երբեք չի վերանալու երկրագնդից:

«Մենք ամենօրյա ռեժիմով պետք է պայքարենք վիրուսի դեմ, պետք է սովորենք ապրել համաճարակի պայմաններում, և պատվաստանյութի առկայության դեպքում օգտագործենք այն: Չպետք է սպասենք, որ մեկ ամսից կամ մեկ տարուց  չենք ունենալու վարակակիր: Ինչպես նախկին բոլոր համաճարակները, որոնք չեն վերացել, այսօր դրանցով մարդիկ վարակվում են»,- հավելեց նա:

Հարցին, թե այս պահին կան ուսումնասիրություններ, թե բնակչության քանի՞ տոկոսն է վարակվել կորոնավիրուսով և լավացել, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ նման ուսումնասիրությունները բավականին երկարաժամկետ են, որը դեռևս արված չէ, սակայն եվրոպական երկրներում նման  ուսումնասիրություններ անում են:

168.am