ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը (տեսանյութ)


ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը (տեսանյութ)
Մայիս 17 16:48 2017

ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Խմբակցության քարտուղարի հարցը կքննարկվի ավելի ուշ։

Նշենք նաև, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում խմբակցությունն առաջարկելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը։

ԱԺ երեք հանձնաժողով, ըստ Դոնթի բանաձևի, կղեկավարեն «Ծառուկյան» խմբակցությունից երեք պատգամվոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: