Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել


Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հոկտեմբեր 20 19:27 2020

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2020 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք լրատվամիջոցներ տարածեցին «Նեզավիսիմայա գազետա» ռուսական հրատարակության «Թուրք-ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պատրաստվում են պատերազմի Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում» 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրապարակմամբ:
Այս կապակցությամբ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հոդվածի ուշադիր ընթերցմամբ պարզվում է, որ դրա վերնագիրը ոչ մի կապ չունի հրապարակման բուն նյութի հետ:

Իր հերթին, նշված «նորությունը», ըստ էության, ավելի վաղ «լուրի» խմբագրված տարբերակն է, այն է՝ «Ուկրաինա-թուրքական անօդաչու թռչող սարքեր Դոնբասի դեմ պատերազմի համար» վերնագրով «Նեզավիսիմայա գազետա»-յի 2020 թվականի մարտի 9-ի հոդվածը:

Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին նախկինում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսել և կարգավորել հակամարտությունը, ինչպես նաև հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրելու կողմերին»:



loading...