Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 390 ուկրաինական ԱԹՍ է արձակվել. մանրամասներ


Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 390 ուկրաինական ԱԹՍ է արձակվել. մանրամասներ
Հուլիս 28 09:06 2026

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է ավելի քան 390 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

«Երեկոյան ժամը 20:30-ից մինչև առավոտյան 06:30-ը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է ավելի քան 390 անօդաչու։ Դրանց մեծ մասը վնասազերծվել է ՀՕՊ ուժերի կողմից՝ հեռավոր մատույցներում»,- գրել է նա։

Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր, որ Մոսկվայի մատույցներում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 81 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում։